Ոստիկանությունը Թբիլիսիում ձերբակալել է մեկ անձի՝ թմրամիջոցների հետ կապված հանցանքի մեղադրանքով
Ոստիկանությունը Թբիլիսիում ձերբակալել է մեկ անձի՝ թմրամիջոցների հետ կապված հանցանքի մեղադրանքով

Վրաստանի ՆԳՆ-ի Թբիլիսիի ոստիկանության դեպարտամենտի Իսանի-Սամգորիի գլխավոր վարչության աշխատակիցները, իրականացրած օպերատիվ միջոցառումների և քննչական գործողությունների արդյունքում, ձերբակալել են մեկ անձի՝ թմրամիջոցների հետ կապված հանցանքի մեղադրանքով։ Տեղեկությունը տարածում է ՆԳՆ-ն։

«Թմրամիջոցների հատկապես մեծ չափով ապօրինի ձեռքբերման և պահման մեղադրանքով ձերբակալվել է նախկինում բազմիցս դատապարտված և ներկայումս պայմանական պատժի տակ գտնվող, 2002 թվականին ծնված Գ.Բ.-ն։ Հանցագործությունը նախատեսում է մինչև 20 տարի կամ ցմահ ազատազրկում։

Իրավապահները ձերբակալվածի անձնական խուզարկության ընթացքում հայտնաբերել և առգրավել են «Մետադոն» տեսակի թմրամիջոց։

Քննությունը շարունակվում է Վրաստանի քրեական օրենսգրքի 260-րդ հոդվածով»,- նշված է ՆԳՆ-ի հաղորդագրությունում։