Ոստիկանությունը Թբիլիսիում դանակահարության գործով մեկ անձ է ձերբակալել
Ներքին գործերի նախարարության Թբիլիսիի ոստիկանության դեպարտամենտի Վակե-Սաբուրթալոյի գլխավոր վարչության աշխատակիցները ձերբակալել են 1988 թվականին ծնված, նախկինում դատապարտված Ա.Լ.-ին՝ դիտավորյալ ծանր մարմնական վնասվածք պատճառելու մեղադրանքով։ Այս մասին հայտնում է ՆԳՆ-ը։
«Քննությամբ պարզվել է, որ մեղադրյալը Թբիլիսիում, Նուցուբիձեի փողոցում, փոխադարձ վեճի հողի վրա սառը զենքի կիրառմամբ վիրավորել է 1991 թվականին ծնված Լ.Մ.-ին և փախուստի է դիմել դեպքի վայրից։ Վիրավորը տեղափոխվել է հիվանդանոց, որտեղ ստանում է համապատասխան բժշկական օգնություն։
Իրավապահները իրականացրած քննչական գործողությունների արդյունքում Թբիլիսիում ձերբակալել են Ա.Լ.-ին որպես մեղադրյալ։
Քննությունը շարունակվում է Վրաստանի քրեական օրենսգրքի 117-րդ հոդվածով, որը նախատեսում է մինչև 7 տարվա ազատազրկում», – նշված է ՆԳՆ հաղորդագրության մեջ։