Ոստիկանությունը Շիդա Քարթլիում տեղի ունեցած սպանության գործով մեկ անձի է ձերբակալել
Ոստիկանությունը Շիդա Քարթլիում տեղի ունեցած սպանության գործով մեկ անձի է ձերբակալել

ՆԳՆ Շիդա Քարթլիի ոստիկանության վարչության ծառայողները ձեռնարկված թեժ հետախուզական-որոնողական միջոցառումների և քննչական գործողությունների արդյունքում դիտավորյալ սպանության մեղադրանքով ձերբակալվել է 2009 թվականին ծնված Գ.Կ.-ին: Այս մասին տեղեկություն է տարածում ՆԳՆ-ն։

Գործակալության տվյալներով՝ հանցագործությունը պատժվում է 10-ից 15 տարվա ազատազրկմամբ։

«Քննությամբ պարզվել է, որ մեղադրյալը Խաշուրիի մունիցիպալիտետում սառը զենքի գործադրմամբ վնասվածքներ է հասցրել 1950 թվականին ծնված Զ.Լ.-ին, որից հետո թաքնվել է դեպքի վայրից։ Ստացած վնասվածքների հետևանքով տուժողը տեղում մահացել է։ Իրավապահները Գ.Կ.-ին ձերբակալել են թեժ հետապնդման արդյունքում։ Ոստիկանները որպես ապացույց վերցրել են հանցագործության զենքը՝ դանակը։ Դիտավորյալ սպանության փաստի առթիվ հետաքննությունը տարվում է Քրեական օրենսգրքի 108-րդ հոդվածով»,- ասված է գործակալության տարածած տեղեկատվության մեջ։