Ոստիկանությունը Շիդա Քարթլիում ծանրացուցիչ հանգամանքներում կատարված դիտավորյալ սպանության փորձի փաստի առթիվ չորս անձի է ձերբակալել

20:13, 31.07.2026

Ներքին գործերի նախարարության Շիդա Քարթլիի ոստիկանության դեպարտամենտի Գորիի շրջանային վարչության աշխատակիցները, ծանրացուցիչ հանգամանքներում կատարված դիտավորյալ սպանության փորձի, հրազենի ապօրինի ձեռքբերման-պահման-կրման և հանցագործության մասին չհայտնելու մեղադրանքով, չորս անձի են ձերբակալել:

Քննությամբ պարզվել է, որ բազմիցս դատված մեղադրյալը, Գորիի մունիցիպալիտետի գյուղերից մեկում, անցյալում ունեցած կոնֆլիկտի հողի վրա, ավտոմատ հրազենից մի քանի կրակոցով ծանր վնասվածքներ է հասցրել համագյուղացուն և դեպքի վայրից դիմել փախուստի: Կոնֆլիկտի ընթացքում մեղադրյալը մի քանի կրակոց է արձակել նաև ևս երկու համագյուղացու ուղղությամբ, ինչի հետևանքով վնասվել է անձանցից մեկին պատկանող ավտոմեքենան:

Քննությամբ պարզվել է նաև, որ մեղադրյալի կողմից կատարված հանցագործության մասին տեղեկատվության էր տիրապետում երեք անձ, սակայն նրանք տեղի ունեցածի մասին ոստիկանությանը չեն հայտնել:

Իրավապահները, քրեական գործով անցկացված օպերատիվ-հետախուզական միջոցառումների և քննչական գործողությունների արդյունքում, չորսին էլ ձերբակալել են որպես մեղադրյալ: Հանցագործության կատարման զենքն առգրավվել է որպես իրեղեն ապացույց:

Քննությունն ընթանում է Քրեական օրենսգրքի 19-109-րդ, 236-րդ և 376-րդ հոդվածներով, ինչը նախատեսում է ազատազրկում՝ մինչև 20 տարի ժամկետով:

Տեղեկատվությունը տարածում է Ներքին գործերի նախարարությունը:

Նմանատիպ