ՆԳՆ Թբիլիսիի ոստիկանության վարչության Հին Թբիլիսիի գլխավոր բաժնի աշխատակիցները ձերբակալել են 1969 թվականին ծնված Մ.Մ.-ին, ով նախկինում դատվածություն է ունեցել կողոպուտի համար։ Այս մասին հայտնում է ՆԳՆ-ն։
«Քննությունը պարզել է, որ մեղադրյալը ապօրինի կերպով տիրացել է Կ.Մ.-ին պատկանող ավտոմեքենային և դիմել փախուստի։
Իրավապահ մարմինների աշխատակիցների կողմից ձեռնարկված օպերատիվ միջոցառումների և քննչական գործողությունների արդյունքում Մ.Մ.-ն ձերբակալվել է ոստիկանության կողմից՝ տաք հետապնդման միջոցով։
Քննությունը շարունակվում է Քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածով, որը նախատեսում է մինչև ութ տարի ազատազրկում», – ասվում է ՆԳՆ հաղորդագրության մեջ։