Ոստիկանությունը մեկ անձի է ձերբակալել դիտավորյալ սպանության համար
Ոստիկանությունը մեկ անձի է ձերբակալել դիտավորյալ սպանության համար

ՆԳ նախարարության Թբիլիսիի ոստիկանության վարչության աշխատակիցները, ձեռնարկված օպերատիվ միջոցառումների եւ թեժ հետքի վրա ձեռնարկված քննչական գործողությունների արդյունքում, 1984 թվականին ծնված Ս.Գ. -ին ձերբակալել են դիտավորյալ սպանության մեղադրանքով։ Տեղեկությունը տարածում է ՆԳ նախարարությունը։

«Քննությամբ պարզվել է, որ այս տարվա հունիսի 12-ին Թբիլիսիի Լիլո բնակավայրում մեղադրյալը որսորդական հրացանից կրակոցով մահացու վիրավորել է իր հարեւանին՝ 1974 թվականին ծնված Ա.Կ.-ին։

Իրավապահները դեպքից անմիջապես հետո ձերբակալել են մեղադրյալին։

Որպես ապացույց առգրավվել է հանցագործության զենքը՝ որսորդական հրացանը։

Դիտավորյալ սպանության փաստի առթիվ հետաքննությունը շարունակվում է Վրաստանի Քրեական օրենսգրքի 108-րդ հոդվածով։ Հանցագործությունը պատժվում է ազատազրկմամբ՝ 10-ից 15 տարի ժամկետով»,- ասված է ՆԳ նախարարության տեղեկատվության մեջ։