Ոստիկանությունը մեկ անձի է բերման ենթարկել համակարգչային տվյալների ապօրինի կորզման և համակարգչային համակարգ չարտոնված մուտք գործելու համար
Վրաստանի ՆԳ նախարարության Թբիլիսիի ոստիկանության վարչության աշխատակիցները, որոնողական-հետախուզական գործողությունների արդյունքում ապօրինի կերպով անձնական տվյալների ձեռքբերման մեղադրանքով ձերբակալել են 1998 թվականին ծնված Լ.Շ.-ին:
«Քննությամբ պարզվել է, որ Լ.Շ.-ն «Ֆեյսբուք» սոցիալական ցանցում ստեղծել է էջ, որի միջոցով մոլորեցրել է քաղաքացիներին՝ իբր ցածր տոկոսադրույքով արագ վարկեր է տրամադրում։
Հետաքրքրված քաղաքացիները նշված էջին ուղարկել են իրենց բանկային պլաստիկ քարտի տվյալները, որոնք փաստացի ուղարկվել են Լ.Շ.-ի անձնական էջ։ Տվյալները ստանալուց հետո մեղադրյալը քաղաքացիներին պատկանող հաշիվներից տարբեր գումարներ էր փոխանցում բուքմեյքերական հաշվեհամարին, ապա պլաստիկ քարտով կանխիկացում էր անում։
Քննության այս փուլում պարզվել է 14 տուժածի ինքնությունը, որոնց պատճառված վնասը կազմում է 3930 լարի։
Հետաքննությունը ընթանում է Քրեական օրենսգրքի 286 Պրիմա հոդվածի 2-րդ մասի «բ» ենթակետով, 3-րդ մասի «դ» ենթակետով և 157-րդ հոդվածի 3-րդ մասով, որը ենթադրում է անձնական տվյալների ապօրինի կորզման և ֆինանսական շահի համար համակարգչային համակարգ ապօրինի չարտոնված մուտք»,- հայտնել են ՆԳՆ-ում։