Ոստիկանությունը Մարտվիլիում ձերբակալել է վեց մարդու,- այս մասին Վրաստանի Առաջին ալիքին հայտնել են ՆԳ նախարարությունում։
ՆԳՆ-ից հայտնում են, որ հինգ անձ բերման է ենթարկվել Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 166-րդ և 173-րդ հոդվածներով, որոնք ենթադրում են ոստիկանության օրինական պահանջին չենթարկվելը և մանր խուլիգանությունը, ևս մեկը կալանավորված է Քրեական օրենսգրքի 353-րդ հոդվածով։
Միևնույն ժամանակ, ըստ նրանց, ՆԳՆ հաշվեկշռում գտնվող ավտոմեքենան վնասելու փաստը քննվում է Քրեական օրենսգրքի 187-րդ հոդվածով։
Հիշեցնենք, որ այսօր առավոտից աղմուկ է բարձրացել Մարտվիլիի Սալխինոյի հայրապետական վանքի տարածքում և Ճղոնդիդիի թեմի տարածքում։