Ոստիկանությունը Մառնեուլիում տեղի ունեցած սպանության հետ կապված ձերբակալել է մեկ անձի
Մառնեուլիում սպանություն է տեղի ունեցել: Հարևանի կողմից կոկորդից մահացու վիրավորվել է 23-ամյա մի երիտասարդ:
Ըստ հարևանների, ենթադրյալ մեղավորը և սպանված երիտասարդը մերձավոր հարազատներ ու հարևաններն էին: Նրանց խոսքով, նրանք սպանության օրը միասին են եղել, իսկ հարձակվողը հարբած է եղել:
Ներքին գործերի նախարարության Քվեմո Քարթլիի ոստիկանության բաժանմունքի աշխատակիցներն օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում բերման են ենթարկել նախկինում դատապարտված, 1990 թվականին ծնված Ա.Մ.-ին: Նա ձերբակալվել է դիտավորյալ սպանության մեղադրանքով:
Քննությամբ պարզվել է, որ Մառնեուլի քաղաքում ալկոհոլի ազդեցության տակ գտնվող մեղադրյալը վիճաբանության հողի վրա սառը զենքի միջոցով իր հարևան՝ 1998 թվականին ծնված Ռ.Գ.-ին դանակահարել և թաքնվել է: Վիրավորը տեղում մահացել է:
Դեպքից անմիջապես հետո ոստիկանությունը ձերբակալել է մեղադրյալին:
Գերատեսչության տվյալներով, դիտավորյալ սպանության գործով հետաքննություն է ընթանում Վրաստանի քրեական օրենսգրքի 108-րդ հոդվածով:
Հանցագործությունը նախատեսում է առավելագույն պատժաչափ՝ 7-ից 15 տարի ազատազրկում: