Ոստիկանությունը մարմնական վնասվածք հասցնելու կասկածանքով ձերբակալել է երկու անձի
Ոստիկանությունը մարմնական վնասվածք հասցնելու կասկածանքով ձերբակալել է երկու անձի

Վրաստանի ներքին գործերի նախարարության ստորաբաժանումը՝ Քվեմո Քարթլիի ոստիկանության վարչության Մառնեուլի շրջանային բաժնի աշխատակիցները, «թեժ հետքով» իրականացված օպերատիվ-հետախուզական միջոցառումների և քննչական գործողությունների արդյունքում ձերբակալել են Ն.Խ.-ին (ծնված 2005 թ.) և Թ.Խ.-ին (ծնված 2007 թ.)՝ առողջությանը դիտավորությամբ վնաս հասցնելու մեղադրանքով։

Տեղեկատվությունը տարածել է ներքին գործերի նախարարությունը։

Նախարարության տվյալներով՝ հանցագործությունները նախատեսում են մինչև յոթ տարվա ազատազրկում։ Քննության ընթացքում պարզվել է, որ մեղադրյալները Մառնեուլի մունիցիպալիտետի մի գյուղում նախկինում տեղի ունեցած վիճաբանության հողի վրա իրենց համագյուղացի Շ.Գ.-ին (ծնված 1992 թ.) տարբեր տեսակի վնասվածքներ են հասցրել բութ և սուր առարկաների միջոցով, որից հետո դիմել են փախուստի։ Վիրավորված տղամարդուն տեղափոխել են հիվանդանոց՝ բժշկական օգնություն ցուցաբերելու նպատակով։ Ոստիկանությունը Ն.Խ.-ին և Թ.Խ.-ին «թեժ հետքով» ձերբակալել է։ Քննությունն իրականացվում է Վրաստանի քրեական օրենսգրքի 117-րդ և 120-րդ հոդվածներով, – ասված է ՆԳՆ հաղորդագրության մեջ։