Ներքին գործերի նախարարության պարեկային ոստիկանության վարչության աշխատակիցները ակտիվորեն վերահսկում են հասարակության հավաքատեղիները՝ միջգերատեսչական համակարգող խորհրդի որոշումների համաձայն, կորոնավիրուսի տարածման դեմ կանոններն ու հանձնարարականները կյանքի կոչելու համար: Տեղեկատվությունը տարածում է ՆԳՆ-ն:
Պարեկային տեսուչները մոբիլիզացված են Թբիլիսիի մետրոյի բոլոր կայաններում, քաղաքացիների անվտանգությունն ապահովելու, կայարան մտնողների կողմից կորոնավիրուսի տարածումը կանխելու նպատակով գործող կանոնները պաշտպանելու և շնչադիմակների կրումը վերահսկելու համար:
Բացի այդ, իրավապահները ինտենսիվորեն հսկում են ագրարային շուկաները մայրաքաղաքում և Վրաստանի բոլոր խոշոր քաղաքներում, ինչպես նաև շուկաների տարածքում՝ հասարակական կարգը և անվտանգությունը պաշտպանելու համար:
«ՆԳ նախարարությունը շարունակում է կոչ անել քաղաքացիներին պահպանել սոցիալական հեռավորություն, պատշաճ կերպով շնչադիմակ կրել և ենթարկվել ոստիկանության ցուցումներին, հակառակ դեպքում նրանց դեմ օրենքով նախատեսված միջոցները կձեռնարկվեն», – հայտարարում են ՆԳՆ-ում: