Ոստիկանությունը Քութաիսիում թմրանյութերի ապօրինի գնման ու պահման մեղադրանքով ձերբակալել է մեկ մարդու
Ներքին գործերի նախարարության Իմերեթիի, Ռաճա-Լեչխումիի և Քվեմո Սվանեթի ոստիկանության բաժնի հետաքննողների վարչության աշխատակիցները օպերատիվ-հետախուզական գործողությունների արդյունքում Քութաիսիում բերման են ենթարկել 1966 թվականին ծնված Ի.Կ.-ին՝ թմրանյութերի ապօրինի գնման և պահման մեղադրանքով:
Տեղեկատվությունը տարածում է ՆԳՆ-ն:
Գերատեսչության տվյալներով, մեղադրյալի անձնական խուզարկության ժամանակ իրավապահները որպես իրեղեն ապացույց առգրավել են 127 տարբեր տեսակի հաբեր, 20 հատ բյուրեղ, 22 հատ դեղահաբեր:
Քննությունը շարունակվում է Վրաստանի քրեական օրենսգրքի 260-րդ հոդվածով, որը նախատեսում է թմրանյութերի ապօրինի գնում և պահում: