Ոստիկանությունը Կախեթում սպանության փաստով ձերբակալել է մեկ անձի
Ոստիկանությունը Կախեթում սպանության փաստով ձերբակալել է մեկ անձի

Ներքին գործերի նախարարության Կախեթիի ոստիկանության բաժնի աշխատակիցները, օպերատիվ-հետախուզական գործողությունների արդյունքում ձերբակալել են, նախկինում տարբեր հանցագործությունների համար դատապարտված, 1979 թվականին ծնված Մ.Մ.-ին։ Այս մասին տեղեկություն է տարածում ՆԳ նախարարությունը։

Գերատեսչության հաղորդմամբ, քննությամբ պարզվել է, որ մեղադրյալը ընթացիկ տարվա հունվարի 29-ին Սիղնաղի շրջանի Ջուգաանի գյուղում վիճաբանության հիմքով սեփական տանը վիրավորել է 1954 թվականին ծնված մի կնոջ։ Ստացած վնասվածքների հետևանքով Լ.Բ.-ն մահացել է։

«Իրավապահների ձեռնարկած միջոցառումների արդյունքում Մ.Մ.-ն դեպքից մի քանի ժամվա ընթացքում ձերբակալվել է թեժ հետքով:

Նախաքննությունը շարունակվում է Քրեական օրենսգրքի 108-րդ հոդվածով, որը ենթադրում է կանխամտածված սպանություն։ Հանցագործությունը նախատեսում է ազատազրկում՝ 7-ից 15 տարի ժամկետով»,- ասվում է ՆԳ նախարարության հաղորդագրության մեջ։