Ոստիկանությունը Կախեթիում մեկ անձի է ձերբակալել՝ ընտանիքի անդամների նկատմամբ կատարված ծանր հանցագործությունների համար
Վրաստանի ՆԳՆ Կախեթիի ոստիկանության բաժանմունքի աշխատակիցները համալիր հետաքննության արդյունքում բերման են ենթարկել 1982 թվականին ծնված Դ.Գ.-ին: Տեղեկությունը տարածում է ՆԳՆ-ն։
Գերատեսչության տվյալներով՝ նա մեղադրվում է գենդերային անհանդուրժողականության հիմքով կնոջը բռնաբարելու, անչափահասի ներկայությամբ կնոջը բազմիցս ծեծելու, ինքնասպանության հասցնելու և մինչև տասնչորս տարեկան երեխաների նկատմամբ գործած այլասերված գործողությունների մեջ։
«Գործով իրականացված քննչական գործողություններով պարզվել է, որ մեղադրյալ Դ.Գ.-ն սեփական կնոջ՝ 1993 թվականին ծնված Թ.Ց.-ի նկատմամբ ֆիզիկական և հոգեբանական սիստեմատիկ բռնություն է իրականացրել գենդերային անհանդուրժողականության հիմքով։ Բացի այդ, մեղադրյալը կնոջը ստիպել է սեռական հարաբերություն ունենալ իր կամքին հակառակ՝ անչափահաս երեխաների նկատմամբ կատարելով անառակաբարո գործողություններ։
Հետաքննությունը ընթանում է Վրաստանի քրեական օրենսգրքի 11′-137-րդ հոդվածի 3-րդ մասի «ե» ենթակետով, 11-126-րդ հոդվածի 2-րդ մասի «ե» ենթակետով:
Հանցագործությունները նախատեսում են ազատազրկում՝ 10-ից 13 տարի ժամկետով»,- ասվում է ՆԳՆ-ում։