Ոստիկանությունը Կախեթիում հայտնաբերել է Լամբալո գյուղի բնակիչ 17-ամյա աղջկա
Ներքին գործերի նախարարության տեղեկությամբ, Կախեթիի ոստիկանության դեպարտամենտի աշխատակիցները ընթացիկ տարվա հոկտեմբերի 12-ին, Սագարեջոյի շրջանի Լամբալո գյուղի բնակիչ, 17-ամյա Հ.Մ.-ին, անցկացված ինտենսիվ օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում գտել են Մառնեուլիի մունիցիպալիտետի Ջանդարա գյուղում:
Գերատեսչության տեղեկությամբ, անչափահասի առողջությանը վտանգ չի սպառնում:
Ինչպես հայտարարում են ՆԳՆ-ում, այս պահի դրությամբ նրա հետ աշխատում է հոգեբան, որից հետո հոգեբանի և փաստաբանի ներկայությամբ նրան կհարցաքննեն:
«Իրավապահները հանցանքի մասին հաղորդագրություն ստանալուն պես անհապաղ սկսել են հետաքննություն Վրաստանի ՔՕ-ի 143-րդ հոդվածի 3-րդ մասի «դ» ենթակետով, որը ենթադրում է անչափահասին անօրեն ազատազրկում:
Հետաքննությունը շարունակվում է և այս փուլում ընթանում են քննչական գործողություններ: Փաստը վերահսկում է ներքին գործերի նախարարության մարդու իրավունքների պաշտպանության դեպարտամենտը»,- նշված է ՆԳՆ-ի տեղեկությունում: