Ոստիկանությունը Կախեթիում առողջությանը դիտավորությամբ թեթև մարմնական վնասվածք հասցնելու և բռնության մեղադրանքով երեք անձի է ձերբակալել

17:15, 11.07.2026

Ներքին գործերի նախարարության Կախեթիի ոստիկանության դեպարտամենտի աշխատակիցները առողջությանը դիտավորությամբ թեթև մարմնական վնասվածք հասցնելու և բռնության մեղադրանքով երեք անձի են ձերբակալել:

Քննությամբ պարզվել է, որ մեղադրյալները վիճաբանության հողի վրա ֆիզիկական բռնություն են գործադրել անչափահասի և նրա ընտանիքի անդամի նկատմամբ, իսկ նրանցից մեկը սառը զենքի գործադրմամբ վնասվածք է հասցրել անչափահասին:

Համապատասխան բժշկական օգնություն ցուցաբերելու նպատակով տուժած երիտասարդին տեղափոխել են կլինիկա:

Իրականացված օպերատիվ-հետախուզական միջոցառումների և քննչական գործողությունների արդյունքում ոստիկանությունը հանցագործություն կատարած անձանց ձերբակալել է թեժ հետքերով։

Քննությունն ընթանում է Քրեական օրենսգրքի 118-րդ և 126-րդ հոդվածներով, ինչը նախատեսում է ազատազրկում մինչև չորս տարի ժամկետով։

Տեղեկատվությունը տարածում է Ներքին գործերի նախարարությունը։

Նմանատիպ