Ոստիկանությունը Գուրիայում մեկ անձի է ձերբակալել ընտանիքի անդամի դիտավորյալ սպանության համար
Վրաստանի ՆԳՆ Գուրիայի ոստիկանության դեպարտամենտի աշխատակիցները անցկացված օպերատիվ-հետախուզական գործողությունների արդյունքում 1984 թվականին ծնված, նախկինում բազմիցս դատապարտված Ի.Տ.-ին ձերբակալել է ընտանիքի անդամի նկատմամբ դիտավորյալ սպանության մեղադրանքով։
Ըստ ՆԳՆ-ի՝ հանցանքը պատժվում է 16-ից 20 տարի ժամկետով կամ ցմահ ազատազրկմամբ։
«Քննությամբ պարզվել է, որ մեղադրյալը Օզուրգեթիում վիճաբանության հողի վրա սուր առարկայով վնասել է նախկին կնոջը՝ 1984 թվականին ծնված Շ.Զ.-ին, ինչի հետեւանքով կինը տեղում մահացել է։ Ոստիկանության Ի.Տ.-ին ձերբակալել է որպես մեղադրյալ։ Հանցագործության զենքն առգրավվել է որպես ապացույց։
Հետաքննությունն իրականացվում է Վրաստանի Քրեական օրենսգրքի 109-րդ հոդվածի «կ» ենթակետով, որը վերաբերում է ընտանիքի անդամի դիտավորությամբ սպանությանը», – ասված է ՆԳՆ տեղեկատվության մեջ։