Ոստիկանությունը գողության մեղադրանքով Թբիլիսիում ձերբակալել է օտարերկրյա երկու քաղաքացու
Ձեռնարկված օպերատիվ-որոնողական միջոցառումների եւ քննչական գործողությունների արդյունքում ՆԳՆ Թբիլիսիի ոստիկանության վարչության Իսանի-Սամգորիի գլխավոր բաժնի ծառայողները ձերբակալել են Ուկրաինայի երկու քաղաքացու՝ 1992 թվականին ծնված Ի.Հ.-ին եւ նույն թվականին ծնված Լ.Ի.-ին՝ գողության մեղադրանքով։ Այս մասին տեղեկություն է տարածում ՆԳՆ-ն։
Գերատեսչության տվյալներով՝ հանցագործությունը պատժվում է ազատազրկմամբ՝ 4-ից 7 տարի ժամկետով։
«Քննությամբ պարզվել է, որ մեղադրյալ Ի.Հ.-ն գողության նպատակով ապօրինի մուտք է գործել Թբիլիսիում գտնվող բնակարան, որտեղ ապօրինի տիրացել է քաղաքացու իրերին։ Հետաքննությամբ պարզվել է նաև, որ մեղադրյալ Լ.Ի.-ն գողություն կատարելու նպատակով ներխուժել է Թբիլիսիի տներից մեկը, սակայն չի կարողացել իրականացնել մտադրությունը։ Այնուհետև նա կողոպտել է մեկ այլ քաղաքացու մեքենա։ Գործով անցկացված քննչական և օպերատիվ միջոցառումների արդյունքում ոստիկանները որպես մեղադրյալ ձերբակալել են Ուկրաինայի երկու քաղաքացու։
Իրավապահները որպես ապացույց առգրավել են գողացված իրերը։ Հետաքննությունն ընթանում է Վրաստանի քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 3-րդ մասի «գ» ենթակետով և 19-177-րդ հոդվածի 3-րդ մասի «գ» ենթակետով»,- ասվում է ՆԳՆ տարածած հաղորդագրության մեջ։