Ոստիկանությունը Գարդաբանիի մունիցիպալիտետում սպանության դեպք է բացահայտել, ձերբակալվել է մեկ անձ
Ոստիկանությունը Գարդաբանիի մունիցիպալիտետում դիտավորյալ սպանության մեղադրանքով ձերբակալել է նախկինում դատապարտված անձի։
Քննությամբ պարզվել է, որ մեղադրյալը վիճաբանության ժամանակ սառը զենքի գործադրմամբ վնասվածքներ է հասցրել երիտասարդ տղամարդու։ Ստացված վնասվածքների հետևանքով տղամարդը տեղում մահացել է։
Իրավապահները իրականացված օպերատիվ-հետախուզական և քննչական գործողությունների արդյունքում հանցագործություն կատարած անձին ձերբակալել են որպես մեղադրյալ։
Քննությունն ընթանում է քրեական օրենսգրքի 108-րդ հոդվածով, որը նախատեսում է ազատազրկում՝ մինչև 15 տարի ժամկետով։