Ոստիկանությունը երեք անչափահասի դանակով վիրավորելու մեղադրանքով ձերբակալել է մեկ անձի
Ոստիկանությունը անչափահասների դեմ կատարված սպանության փորձի մեղադրանքով ձերբակալել է մեկ մարդու:
«Ներքին գործերի նախարարության ոստիկանության Թբիլիսիի բաժնի Վակե-Սաբուրթալո և Դիդուբե Չուղուրեթիի գլխավոր բաժնի աշխատակիցներն օպերատիվ-հետախուզական գործողությունների արդյունքում անչափահասների նկատմամբ ծանրացուցիչ հանգամանքներում կատարված կանխամտածված սպանության փորձի մեղադրանքով Թբիլիսիում բերման են ենթարկել 2007 թվականին ծնված Լ.Մ.-ին: Հանցագործության համար նախատեսվում է 16-ից 20 տարվա ազատազրկում:
Հետաքննությունը պարզել է, որ ընթացիկ տարվա սեպտեմբերի 13-ին, Թբիլիսիում ձերբակալվածը, վիճաբանության հողի վրա, սառը զենքով բազմակի վնասվածքներ է հասցրել 2007 թվականին ծնված Գ.Բ.-ին, 2006 թվականին ծնված Բ.Խ.-ին և 2006 թվականին ծնված Գ.Մ.-ին:
Ոստիկանները Լ.Մ-ին բերման են ենթարկել դեպքից մի քանի ժամ անց՝ թարմ հետքերով:
Իրավապահները որպես ապացույց առգրավել են հանցագործության զենքը՝ դանակը», – ասել են ՆԳՆ-ում:
Գերատեսչության տվյալներով, հետաքննությունն ընթանում է Քրեական օրենսգրքի 19-109-րդ հոդվածով, որը նախատեսում է դիտավորյալ սպանության փորձ՝ ծանրացուցիչ հանգամանքներում: