Ոստիկանությունը ձերբակալել է Մեստիայում երիտասարդ տղամարդու սպանության մեջ մեղադրյալին
Ոստիկանությունը ձերբակալել է Մեստիայում երիտասարդ տղամարդու սպանության մեջ մեղադրյալին

Իրավապահները ձերբակալել են Մեստիայում 23-ամյա Լուկա Փալիանիի սպանության մեղադրանքով հետախուզման մեջ գտնվող անձին:

Փաստն Առաջին ալիքին հաստատել են ՆԳՆ-ի մամլո ծառայությունում:

Առաջին ալիքի տեղեկությամբ, հուլիսի 11-ին տեղի ունեցած հանցանքի համար Թբիլիսիում ձերբակալել են հետախուզման մեջ գտնվող Դ.Ն.-ին:

Լուկա Փալիանիին Մեստիայում սպանել են վեճի արդյունքում: Նրան սառը զենքով հարվածել են կրծքավանդակի շրջանին և նա մահացել է հիվանդանոցում: