Ոստիկանությունը ձերբակալել է մեկ անձի՝ ՆԳՆ-ի աշխատակցի դիտավորյալ սպանության փորձ կատարելու մեղադրանքով
Ոստիկանության Թբիլիսիի բաժնի Դիդուբե-Չու.ուրեթիի գլխավոր բաժնի աշխատակիցները օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում բերման են ենթարկել 1955 թ. ծնված Ն.Ց.-ին :Նա ձերբակալվել է դիտավորյալ սպանության փորձ կատարելու և հրազեն ապօրինի կրելու մեղադրանքով: Տեղեկատվությունը տարածում է ՆԳՆ-ն:
Քննությամբ պարզվել է, որ մեղադրյալը վիճաբանության ժամանակ բազմաթիվ վնասվածքներ է հասցրել իր ծանոթի ՝ Գ.Մ.-ին, իր անունով գրանցված հրազենից:
«Գ.Մ.-ն ՆԳՆ-ի աշխատակից է, դեպքի պահին հերթապահություն չի ունեցել: Վիրավորին տեղափոխել են կլինիկա, որտեղ ցուցաբերվում է համապատասխան բուժում: Ոստիկանությունը, իրականացված օպերատիվ-հետախուզական գործողությունների արդյունքում, ձերբակալել է Ն.Ց.-ին դեպքից անմիջապես հետո: Նրան բերման են ենթարկել Թբիլիսիի իր տանից», – ասված է գործակալության հայտարարության մեջ:
Հանցագործությունը նախատեսում է առավելագույն պատժաչափ՝ 7-ից 15 տարի ազատազրկում: