Ոստիկանությունը ձերբակալել է Մարնեուլիում դանակահարության գործով մեկ անձի
Ոստիկանությունը ձերբակալել է Մարնեուլիում դանակահարության գործով մեկ անձի

ՆԳ նախարարության Քվեմո Քարթլիի ոստիկանության դեպարտամենտի Մարնեուլիի շրջանային բաժնի աշխատակիցները, դիտավորյալ ծանր մարմնական վնասվածք հասցնելու մեղադրանքով ձերբակալել են 2005 թվականին ծնված Ի.Գ.-ին: Այս մասին հայտնում է ՆԳ նախարարությունը:

«Քննությունը պարզել է, որ մեղադրյալը Մարնեուլիի մունիցիպալիտետում վիճաբանության ժամանակ սառը զենքի միջոցով ծանր մարմնական վնասվածք է պատճառել 1992 թվականին ծնված Ֆ.Կ.-ին և փախել դեպքի վայրից:

Վիրավորը հոսպիտալացվել է համապատասխան բժշկական օգնություն ստանալու համար:

Իրավապահ մարմինների աշխատակիցների կողմից ձեռնարկված օպերատիվ միջոցառումների և քննչական գործողությունների արդյունքում Ի.Գ.-ն ձերբակալվել է որպես մեղադրյալ դեպքից կարճ ժամանակ անց», – ասվում է ՆԳՆ հաղորդագրության մեջ:

Քննությունը շարունակվում է Քրեական օրենսգրքի 117-րդ հոդվածով, որը նախատեսում է մինչև 7 տարի ազատազրկում: