Ոստիկանությունը ձերբակալել է Լագոդեխիում սպանության մեջ մեղադրվող տղամարդուն
Ոստիկանները ընտանիքի անդամի նկատմամբ կանխամտածված սպանության մեղադրանքով, ձերբակալել են պայմանական պատիժ կրող, 1985 թվականին ծնված Գ.Բ.-ին:
Քննությամբ պարզվել է, որ մեղադրյալ Գ.Բ.-ն իր նախկին կնոջը՝ 1984 թվականին ծնված Ն.Կ.-ին, խեղդամահ է արել խանդի հողի վրա, որից հետո հանցագործությունը կոծկելու նպատակով բացել է տան բնական գազի վառարանի ծորակը և թաքնվել դեպքի վայրից։
Նախաքննությունը շարունակվում է Քրեական օրենսգրքի 109-րդ հոդվածի 2-րդ մասի «զ» ենթակետով։
Հանցագործությունը նախատեսում է առավելագույն պատիժ՝ 13-17 տարվա ազատազրկում։