Ոստիկանությունը ձերբակալել է երեք անձի՝ խմբային բռնություն կազմակերպելու և դրան մասնակցելու մեղադրանքով
Ոստիկանությունը ձերբակալել է երեք անձի՝ խմբային բռնություն կազմակերպելու և դրան մասնակցելու մեղադրանքով

Ներքին գործերի նախարարության Սամեգրելո-Զեմո Սվանեթիի ոստիկանության վարչության աշխատակիցները ձերբակալել են երեք անձի՝ 1974 թվականին ծնված Կ.Չ.-ին, 1988 թվականին ծնված Գ.Կ.-ին և 1993 թվականին ծնված Ի.Կ.-ին՝ խմբային բռնություն կազմակերպելու և դրան մասնակցելու մեղադրանքով։ Այս մասին տեղեկատվություն է տարածել Ներքին գործերի նախարարությունը:

Գերատեսչության աղորդմամբ, հետաքննությունը շարունակվում է Քրեական օրենսգրքի 225-րդ հոդվածով, որը նախատեսում է մինչև 9 տարի ազատազրկում։

«Քննությունը պարզել է, որ անցյալում տեղի ունեցած կոնֆլիկտի հիման վրա մեղադրյալներից մեկը՝ Կ.Չ.-ն, Գ.Կ.-ի և Ի.Կ.-ի հետ միասին կազմակերպել է բռնություն 2004 թվականին ծնված Շ.Չ.-ի նկատմամբ: Անցյալ տարվա դեկտեմբերի 31-ին նրանց միջև տեղի ունեցած բախման ժամանակ Շ.Չ.-ն սառը և հրազենային միջոցներով վնասվածքներ է հասցրել Գ.Կ.-ին և Կ.Չ.-ին: Ոստիկանությունը հանցագործությունը կատարելուց կարճ ժամանակ անց ձերբակալել է 2004 թվականին ծնված Շ.Չ.-ին, և միջադեպի քննությունը շարունակվել է ինտենսիվ ռեժիմով:

Իրավապահ մարմինների աշխատակիցների կողմից ձեռք բերված ապացույցները բացահայտել են Կ.Չ.-ի, Գ.Կ.-ի և Ի.Կ.-ի մեղավորությունը, և իրավապահ մարմինները ձերբակալել են նրանց Թբիլիսիում, Բաթումիում և Խոբիում», – ասվում է ՆԳՆ-ի տարածած տեղեկատվության մեջ: