Ոստիկանությունը ձերբակալել է երեք անձի՝ առանձնապես խոշոր չափի տարբեր տեսակի թմրանյութերի և հրազենի առգրավման համար
Ոստիկանությունը ձերբակալել է երեք անձի՝ առանձնապես խոշոր չափի տարբեր տեսակի թմրանյութերի և հրազենի առգրավման համար

Ներքին գործերի նախարարության Կենտրոնական քրեական ոստիկանության վարչության աշխատակիցները թմրամիջոցների ապօրինի շրջանառության մեղադրանքով ձերբակալել են երեք անձի։ Այս մասին հաղորդում է Վրաստանի ՆԳՆ։

Նախարարության տվյալներով՝ մեծ և առանձնապես մեծ քանակությամբ թմրամիջոցների և հրազենի ապօրինի ձեռքբերման ու պահպանման, ինչպես նաև թմրամիջոցի ապօրինի պահպանման փորձի մեղադրանքով ձերբակալվել են՝ 1975 թվականին ծնված Գ.Գ.-ն և երկու օտարերկրյա քաղաքացի՝ 1984 թվականին ծնված Մ.Ա.-ն և 2002 թվականին ծնված Ա.Խ.-ն։

«Իրավապահները կասկածյալների անձնական և բնակելի տարածքներում կատարված խուզարկությունների արդյունքում առգրավել են տարբեր տեսակի թմրամիջոցներ՝ որպես իրեղեն ապացույց, այդ թվում՝ 380 գրամ «ալֆա-ՊՎՊ» և ավելի քան 120 գրամ չորացրած մարիխուանա։

Քննչական գործողությունների ընթացքում առգրավվել են նաև թմրամիջոցների փաթեթավորման համար նախատեսված նյութեր, հրազենային ատրճանակ, պահունակ և փամփուշտներ։ Քննությունն ընթանում է Վրաստանի Քրեական օրենսգրքի 260-րդ, 19-260-րդ և 236-րդ հոդվածներով, որոնք նախատեսում են մինչև 20 տարի կամ անժամկետ ազատազրկում», — նշված է ՆԳՆ հաղորդագրության մեջ։