Ոստիկանությունը ցուցարարներին զիջել է Ռուսթավելու պողոտայի ավտոճանապարհի մի մասը
Իրավապահները ցուցարարներին զիջել են Ռուսթավելու պողոտայի ճանապարհի մի մասը,- այս մասին տեղեկացնում է Առաջին ալիքի լրագրողը:
Ցուցարարները պահանջել են փակել երթևեկելի մասի մի ուղղությունը և ոստիկանությանը տվել մի քանի րոպե:
Խորհրդարանի դիմաց 15:00-ին սկսվել է «Փողոց ենք դուրս գալիս մեր ազատության համար» ցույցը: Ցուցարարները պահանջում են վարչապետի և ՆԳ նախարարի հրաժարականը:
Ներքին գործերի նախարարությունը երեկ, «Բասիանի» և «Գալերի» ակումբներում թմրանյութ իրացնելու մեղադրանքով ձերբակալել է 8 հոգու:
ՆԳՆ-ում այսօր անցկացվել է հատուկ մամլո ասուլիս և հրապարակվել տեսագրություն: