Ոստիկանությունը ցուցարարներին զիջել է Ռուսթավելու պողոտայի ավտոճանապարհի երթևեկելի մասն ամբողջությամբ (վիդեո)

Թբիլիսիում, Ռուսթավելու պողոտայում, ոստիկանությունը ճանապարհի երթևեկելի մասն ամբողջությամբ զիջել է խորհրդարանի շենքի դիմաց ընթացող ակցիայի մասնակից:

Ցուցարարներն այս պահի դրությամբ փակել են Ռուսթավելու պողոտան:

Ռուսթավելու պողոտայում հավաքվածները ոստիկանությանը շնորհակալություն են հայտնել զիջելու համար:

Խորհրդարանի դիմաց ընթանում է «Փողոց ենք դուրս գալիս հանուն մեր ազատության» ցույցը:

Ցուցարարները պահանջում են վարչապետի և ՆԳ նախարարի հրաժարականը: