Ոստիկանությունը ցրել է Ամստերդամի համալսարանում պաղեստինցիների աջակիցների ցույցը, 140 մարդ ձերբակալվել է
Ոստիկանությունը ցրել է Ամստերդամի համալսարանում պաղեստինցիների աջակիցների ցույցը, 140 մարդ ձերբակալվել է

Ամստերդամի համալսարանում պաղեստինցիների աջակիցների ցույցը ոստիկանները ցրել են ուժի կիրառմամբ։ ԲՈՒՀ-ում վրաններ խփած 140 մարդ ձերբակալվել է։ Տեղեկությունը տարածում է Նիդեռլանդների հանրային հեռարձակողը։

Ոստիկանությունը, դատախազությունը և քաղաքապետարանի ներկայացուցիչները համատեղ որոշեցին ապամոնտաժել ցուցարարների վրանները, քանի որ համալսարանում անծանոթ մարդիկ էին հավաքվում։

Մինչ այդ Ամստերդամի համալսարանի ղեկավարությունը բազմիցս կոչ էր արել ցուցարարներին լքել իրենց վրանները։

Ոստիկանության կողմից ձերբակալված 140 անձանցից չորսը շարունակում են մնալ կալանքի տակ։