Ոստիկանությունը Բորջոմիի Սակիրե գյուղում սպանության համար ձերբակալել է մեկ անձի
Վրաստանի ՆԳՆ Սամցխե-Ջավախքի ոստիկանության վարչության աշխատակիցները օպերատիվ-հետախուզական գործողությունների արդյունքում բերման են ենթարկել 1985 թվականին ծնված Կ.Ս.-ին։ Նա ձերբակալվել է դիտավորյալ սպանության մեղադրանքով։
Ըստ ՆԳՆ-ի, հանցանքը նախատեսում է 7-ից 15 տարվա ազատազրկում
«Քննությամբ պարզվել է, որ մեղադրյալն այս տարվա հոկտեմբերի 28-ին Բորջոմիի քաղաքապետարանի Սակիրե գյուղում, իր տան բակում, խանդի հողի վրա կրակել և սպանել է համագյուղացի՝ 1981 թվականին ծնված Վ.Խ.-ին, ով տեղում մահացել է։ Դրանից հետո Կ.Ս.-ն սառը զենքով վիրավորել է կնոջը՝ 1991 թվականին ծնված Թ.Գ.-ին։ Տուժած կինը տեղափոխվել է կլինիկա, որտեղ ցուցաբերվում է համապատասխան բուժում։
Իրավապահները թեժ հետքերով ձեռնարկված օպերատիվ-հետախուզական գործողությունների արդյունքում ձերբակալել են Կ.Ս.-ին: Դեպքից րոպեներ անց նա ձերբակալվել է իր տան մոտ։ Ոստիկանները որպես ապացույց առգրավել են հանցագործության գործիքները՝ դանակ և որսորդական հրացան», – հայտնում են ՆԳՆ-ից։
Գերատեսչության տվյալներով, դիտավորյալ սպանության փաստը հետաքննվում է Վրաստանի քրեական օրենսգրքի 108-րդ հոդվածով։