Ոստիկանությունը Բաթումիում սպանության մեղադրանքով ձերբակալվել է մեկ անձի
Ոստիկանությունը Բաթումիում սպանության մեղադրանքով ձերբակալվել է մեկ անձի

Ոստիկանությունը բացել է Բաթումիում սպանության փաստը, մեկ մարդ ձերբակալվել է, – հայտարարում են ՆԳՆ-ում:

«Ներքին գործերի նախարարության Աջարիայի ոստիկանության բաժանմունքի աշխատակիցները օպերատիվ-հետախուզական գործողությունների արդյունքում բերման են ենթարկել 1977 թվականին ծնված Զ.Դ.-ին: Նա ձերբակալվել է դիտավորյալ սպանության մեղադրանքով: Հանցագործությունը նախատեսում է առավելագույն պատժաչափ՝ 7-ից 15 տարի ազատազրկում:

Քննությամբ պարզվել է, որ այս տարվա նոյեմբերի 6-ին մեղադրյալն իր ծանոթ, Բելառուսի Հանրապետության քաղաքացի 1971 թվականին ծնված Տ.Չ-ին, Բաթումի քաղաքում, Մելիքիշվիլու փողոցում գնտող իր ժամանակավոր կեցավայրում, վիճաբանության հողի վրա սառը զենքով բազմաթիվ վնասվածքեր է հասցրել և թաքնվել դեպքի վայրից:

Հասցված վերքերի արդյունքում Տ.Չ.-ն տեղում մահացել է», – հայտարարում են ՆԳՆ-ում:

Գերատեսչության փոխանցմամբ՝ դիտավորյալ սպանության փաստի առթիվ քննություն է ընթանում Վրաստանի քրեական օրենսգրքի 108-րդ հոդվածով: