Ներքին գործերի նախարարության Սամեգրելո-Զեմո Սվանեթիի ոստիկանության դեպարտամենտի Զուգդիդիի շրջանային վարչության աշխատակիցները կողոպուտի մեղադրանքով ձերբակալել են 1997 թվականին ծնված Է.Է.-ին:
Նախարարության տեղեկությամբ, հանցանքը ենթադրում է 5-7 տարվա ազատազրկում:
«Հետաքննությամբ պարզվել է, որ ընթացիկ տարվա ապրիլի 24-ին, մեղադրյալը սառը զենքի սպառնալիքով կողոպտել է Զուգիդիդիում, Թամար Մեփե փողոցում գտնվող կրպակը, գողացել մինչև 150 լարի գումար և թաքնվել դեպքի վայրից: Ոստիկանությունը օպերատիվ-քննչական գործողությունների արդյունքում մեղադրյալին ձերբակալել է հանցանք գործելու երկրորդ օրը՝ Թբիլիսիում:
Հետաքննությունն ընթանում է կողոպուտի փաստով, Վրաստանի ՔՕ-ի 179-րդ հոդվածով»,- նշված է տեղեկությունում: