Ոստիկանությունը բացել է Թբիլիսիում տեղի ունեցած սպանության գործը, մեկ մարդ ձերբակալվել է
ՆԳՆ Թբիլիսիի ոստիկանության վարչության ծառայողները, ձեռնարկված օպերատիվ որոնողական միջոցառումների եւ քննչական գործողությունների արդյունքում, 2000 թվականին ծնված Ս.Ա.-ին ձերբակալել են դիտավորյալ սպանության մեղադրանքով։
Հանցագործությունը պատժվում է 10-ից 15 տարի ազատազրկմամբ։
«Քննությամբ պարզվել է, որ մեղադրյալը Թբիլիսիում վարձակալած բնակարանում սառը զենքի գործադրմամբ մարմնական մի քանի վնասվածք է հասցրել նոր ծանոթացած կնոջը՝ 1986 թվականին ծնված Շ.Ղ.-ին, որը դեպքի վայրում մահացել է։
Իրավապահները ձեռնարկված օպերատիվ-որոնողական միջոցառումների և քննչական գործողությունների արդյունքում Ս.Ա.-ին դեպքից կարճ ժամանակ անց ձերբակալել են Թբիլիսիում»,- ասվում է ՆԳՆ տեղեկատվության մեջ։