Ոստիկանությունը բացել է Մառնեուլիում դիտավորյալ սպանության գործը, մեկ անձ ձերբակալվել է
Ներքին գործերի նախարարության Քվեմո Քարթլիի ոստիկանության վարչության աշխատակիցները ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում բերման են ենթարկել 2005 թվականին ծնված Ա.Մ.-ին՝ դիտավորյալ սպանության մեղադրանքով.
Ներքին գործերի նախարարության տվյալներով՝ հանցագործությունը պատժվում է յոթից 15 տարվա ազատազրկմամբ։
«Քննությամբ պարզվել է, որ Մառնեուլի քաղաքում տեղի ունեցած վիճաբանության հիման վրա մեղադրյալը 1992 թվականին ծնված Ա.Ի-ն սառը զենքի գործադրմամբ մահացու վիրավորել է և դեպքի վայրից դիմել փախուստի։ Ոստիկանները բերման են ենթարկել Ա.Մ.-ին: Իրավապահները որպես ապացույց առգրավել են հանցագործության զենքը՝ դանակը։
Դիտավորյալ սպանության փաստը հետաքննվում է Վրաստանի քրեական օրենսգրքի 108-րդ հոդվածով»,- ասված է հաղորդագրությունում։