Ոստիկանությունը բացահայտել է կանխամտածված սպանության դեպք, ձերբակալվել է մեկ մարդ
Ներքին գործերի նախարարության ոստիկանության Մցխեթա-Մթիանեթիի բաժնի աշխատակիցները բերման են ենթարկել 1995 թվականին ծնված Բ.Խ.-ին՝ կանխամտածված սպանության մեղադրանքով:
Նախարարության տվյալներով, հանցագործությունը նախատեսում է յոթից 15 տարվա ազատազրկում:
«Քննությամբ պարզվել է, որ մեղադրյալը վեճի հիմքով սառը զենքով դանակահարել է 1959 թվականին ծնված Կ.Չ.-ին, որը տեղում մահացել է:
Իրավապահ մարմինների աշխատակիցները առգրավել են հանցագործության զենքը՝ դանակը, որպես ապացույց:
Հետաքննությունն ընթանում է Քրեական օրենսգրքի 108-րդ հոդվածով, որը նախատեսում է դիտավորյալ սպանություն», – ասված է հաղորդագրության մեջ: