«Վրաստանի ՆԳՆ- ն աշխատակիցները, արտակարգ դրությունն և այսպես կոչված պարետային ժամերին սահմանած սահմանափակումները խախտողներին հայտնաբերելու համար, շարունակում են աշխատել 24 ժամվա ընթացքում: Երկրում կորոնավիրուսների տարածումը կանխելու համար ոստիկանությունը անհապաղ արձագանքում է բոլոր խախտումներին:
Իրավապահները, մոնիտորինգի արդյունքում, վերջին 24 ժամվա ընթացքում, ամբողջ երկրի մասշտաբով, արտակարգ դրություն և, այսպես կոչված, պարետային ժամի խախտման 491 նոր դեպք են բացահայտել։
Ըստ ՆԳՆ մամուլի ծառայության, ոստիկանության աշխատողները` ապրիլի 2-ի ժամը 21: 00-ից մինչև ապրիլի 3-ի ժամը 06:00-ը, ամբողջ երկրում տուգանել են 189 քացսքացու պարետային ժամը խախտելու համար:
Բացի այդ, ոստիկանությունը տուգանեց 19 քաղաքացու` 3 հոգուց ավել նույն տեղում հավաքելու և 2 մետր սոցիալական հեռավորությունը չպահմանելու պատճառով: Տուգանվել է մեկ իրավաբանական անձ՝ տնտեսական գործունեության սահմանափակումները խախտելու համար»:
Գերատեսչության տվյալներով ՝ ոստիկանությունը, հիվանդությունների վերահսկման ազգային կենտրոնի հետ միասին, շարունակում են խստորեն վերահսկել մեկուսացված քաղաքացիներին:
Համատեղ դիտարկմամբ պարզվել է ինքնամեկուսացման կանոնների խախտման երկու նոր դեպք:
Իրավապահները տուգանեցին նաև 280 մարդու՝ ուղևորների փոխադրման և մեքենայով տեղափոխվելու կանոնները խախտելու համար:
«Մենք կցանկանայինք մեկ անգամ ևս հիշեցնել, որ խախտելով արտակարգ դրությունը, ֆիզիկական անձի դեմքում տուգանքը կկազմի 3000 լարի, իսկ իրավաբանական անձի դեպքում 15 000 լարի: Ներքին գործերի նախարարությունը շարունակում է քաղաքացիներին հորդորել պահպանել արտակարգ դրության սահմանած սահմանափակումները, այլապես օրենքով կձեռնարկվեն համապատասխան միջոցներ », – հայտարարել է ՆԳՆ-ը: