Ոստիկանությունը բացահայտել է արտակարգ դրության ռեժիմի խախտման 93 նոր դեպք
Վերջին 24 ժամվա ընթացքում ամբողջ երկրի մասշտաբով Վրաստանի ներքին գործերի նախարարության կողմից իրականացրած մոնիթորինգի արդյունքում բացահայտվել է արտակարգ դրության ռեժիմի և այսպես կոչված պարետային ժամի խախտման 93 նոր փաստ:
Ոստիկանությունը մայիսի 15-ի ժամը 21:00-ից մինչև մայիսի 16-ի 06:00-ն ամբողջ երկրի մասշտաբով այսպես կոչված պարետային ժամը խախտելու համար տուգանել է 84 քաղաքացու:
Իրավապահները տուգանել են ութ անձի՝ ուղևորներին տեղափոխելու և մեքենայով տեղաշարժվելու կանոնները խախտելու համար:
Ոստիկանությունը բացահայտել է նաև ինքնամեկուսացման կարգի խախտման մեկ նոր դեպք:
Վրաստանի տարածքում գտնվող յուրաքանչյուր անձ Վրաստանի օրենսդրության համաձայն պարտավոր է պահպանել արտակարգ ռեժիմով սահմանված կանոնները:
Հիշեցնենք, որ արտակարգ դրության կարգը խախտելու համար ֆիզիկական անձը տուգանվում է 3 000, իսկ իրավաբական անձը՝ 15 000 լարիով:
Հեղինակ՝ Անժելլա Սարոյան