Ոստիկանությունը Ախալցխայում երկու անձի վիրավորելու մեղադրանքով ձերբակալել է մեկ անձի
Ներքին գործերի նախարարության Սամցխե-Ջավախքի դեպարտամենտը Ախալցխայի մունիցիպալիտետի Անդա գյուղում հետաքննություն է սկսել ծանրացնող հանգամանքում երկու մարդու կանխամտածված սպանության փորձի փաստով, ՔՕ-ի 19-109 հոդվածով: Իրավապահների կողմից տաք հետքով անցկացված օպերատիվ հետազուզական և քննչական միջոցառումների արդյունքում մեղադրյալի տեսքով ձերբակալվել է 1977 թվականին ծնված Թ.Ի-ին: Հանցանքը ենթադրում է 16-20 տարի կամ ցմահ ազատազրկում:
«Մեղադրյալը համագյուղացի 1963 թվականին ծնված Գ.Բ.-ին և 1955 թվականին ծնված Ռ.Բ.-ին գլխի մասում սուր առարկայով հասցրել է վնասվածքներ»,- հայտարարում են ՆԳՆ-ում: