Ոստիկանությունը առանձնապես խոշոր չափի գումար գողանալու մեղադրանքով մեկ անձի է ձերբակալել
ՆԳՆ Թբիլիսիի ոստիկանության վարչության ծառայողների ձեռնարկած օպերատիվ միջոցառումների և քննչական գործողությունների արդյունքում առանձնապես խոշոր չափերի գողության մեղադրանքով ձերբակալել է Ուկրաինայի քաղաքացու՝ 1989 թվականին ծնված Ռ.Պ.-ին: Տեղեկություն է տարածում ՆԳՆ-ն։
Գործակալության տվյալներով՝ հանցագործությունը պատժվում է մինչև 10 տարվա ազատազրկմամբ։
«Քննությամբ պարզվել է, որ ընթացիկ տարվա օգոստոսի 17-ին մեղադրյալը Թբիլիսիի տարբեր փողոցներում տեղակայված կրիպտոմեքենաներում լամինացված 100 լարիի թղթադրամի միջոցով ընդհանուր առմամբ 30900 լարիի ավանդ է ներդրել իր կրիպտոարժույթի դրամապանակում։ Հետաքննությամբ պարզվել է նաև, որ հանցագործությունը կատարելու ժամանակ մեղադրյալը կրել է հատուկ դիմակ և ձեռնոցներ, որպեսզի հնարավոր չլինի բացահայտել իր ինքնությունը։
Իրավապահների կողմից ձեռնարկված քննչական գործողությունների արդյունքում Ռ.Պ.-ն ձերբակալվել է հանցագործությունը կատարելուց մի քանի ժամ անց։ Ոստիկաններն ամբողջությամբ հանել են հանցավոր ճանապարհով ձեռք բերված կրիպտոարժույթը, ինչպես նաև որպես ապացույց հանվել են դիմակն ու ձեռնոցը։ «Խոշոր չափերի գողության փաստի առթիվ հետաքննությունը տարվում է Վրաստանի քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 4-րդ մասի Բ ենթակետով»,- ասվում է ՆԳՆ տարածած հաղորդագրության մեջ։