Ոստիկանության տվյալներով՝ Ռոթերհեմի հյուրանոցներից մեկի մոտ հակամիգրանտների ցույցի ժամանակ բախումների արդյունքում տուժել է առնվազն տասը իրավապահ
Հարավային Յորքշիրի ոստիկանությունը հայտնում է, որ առնվազն տասը սպաներ վիրավորվել են Ռոթերհեմի հյուրանոցներից մեկի մոտ միգրանտների դեմ բողոքի ցույցին ոստիկանության հետ բախումների ժամանակ:
Ոստիկաններից մեկը գլխի վնասվածք ունի, մի քանիսը ոսկորների և արմունկների կոտրվածքներ ունեն։
Ինչպես նշվում է հայտարարության մեջ, Յորքշիրի ոստիկանությունը դատապարտում է հյուրանոցներից մեկում տեղի ունեցած անկարգությունը։
Այս պահին հյուրանոցի աշխատակիցների վնասվածքների մասին տեղեկություններ չկան։
Մեծ Բրիտանիայի տարբեր քաղաքներում ցույցերը կապված են Սաութպորտում տեղի ունեցած միջադեպի հետ, որտեղ 17-ամյա դեռահասը դանակով հարձակվել էր մանկական պարարվեստի դպրոցի կազմակերպած միջոցառման մասնակիցների վրա։ Արդյունքում երեք երիտասարդ աղջիկ է զոհվել, եւս ութ երեխա վիրավորվել։ Սկզբում հաղորդվում էր, որ հարձակվողը արմատական իսլամիստ միգրանտ էր։ Ավելի ուշ հայտնի դարձավ, որ չարագործը ծնվել է Քարդիֆում։