Ոստիկանության օրը [Ֆոտոշարք]
Ոստիկանության օրը [Ֆոտոշարք]

Վրաստանի ներքին գործերի նախարարությունը մայիսի 31-ին նշում է Ոստիկանության օրը։

Ոստիկանության օրվա հանդիսավոր միջոցառումը բացել է ներքին գործերի նախարար Վախտանգ Գոմելաուրին։

Միջոցառմանը մասնակցել են Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին, վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին, Վրաստանի կառավարության և խորհրդարանի անդամներ։ Նաեւ՝ Վրաստանում հավատարմագրված դիվանագիտական ​​կորպուսի ներկայացուցիչներ։

Միջոցառման պաշտոնական մասում նախարարության տարբեր կառուցվածքային ստորաբաժանումներ ներկայացրել են իրենց անձնակազմը, որից հետո Վախտանգ Գոմելաուրին, ինչպես նաև նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին և վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին դիմել են հյուրերին և շնորհավորել ոստիկաններին մասնագիտական ​​օրվա կապակցությամբ։