Ոստիկաններն ազատությունից ապօրինի զրկելու մեղադրանքով ձերբակալել են տաքսու վարորդի
ՆԳՆ Քվեմո Քարթլիի ոստիկանության Գարդաբանի շրջանի բաժնի ծառայողները օպերատիվ-հետախուզական միջոցառումների և քննչական գործողությունների արդյունքում բերման են ենթարկել տաքսու վարորդի, 1993 թվականին ծնված Ա.Բ.-ին՝ ազատությունից ապօրինի զրկելու մեղադրանքով։ Ըստ ՆԳՆ-ի՝ հանցանքը պատժվում է 7-ից 10 տարի ազատազրկմամբ։
«Քննությամբ պարզվել է, որ տաքսի ծառայության վճարի հետ կապված մեղադրյալը տարաձայնություն է ունեցել օտարերկրյա երկու քաղաքացիների՝ Դ.Ս.-ի և Ս.Տ.-ի հետ։ Դրանից հետո Ա.Բ.-ն ուղեւորներին տարել է իրենց անհայտ ուղղությամբ եւ ասել, որ կողպված մեքենայից կազատի միայն 500 լարի վճարելուց հետո։ Ա.Բ.-ն ուղևորներին թույլ է տվել դուրս գալ մեքենայից միայն այն բանից հետո, երբ նրանք փորձել են դեպքի վերաբերյալ հեռախոսազանգ անել իրենց հարազատներին։
Ձեռնարկված որոնողական-հետախուզական աշխատանքների արդյունքում տաքսու վարորդը բերման է ենթարկվել»,- հայտնել են ՆԳՆ-ից։
Գերատեսչության տվյալներով՝ երկու անձի նկատմամբ ազատությունից ապօրինի զրկելու փաստի առթիվ հետաքննություն է տարվում՝ Վրաստանի քրեական օրենսգրքի 143-րդ հոդվածի 3-րդ մասի «գ» ենթակետով։վ