Ոստիկանները սկսել են բեռնատարներին թողնել Ռիկոթի լեռնանցքով
Ոստիկանները սկսել են բեռնատարներին թողնել Ռիկոթի լեռնանցքով

Ներքին գործերի նախարարության պարեկային ոստիկանության վարչության աշխատակիցները Ռիկոթիի լեռնանցքով  սկսել են թողնել բեռնատարներին։ Տեղեկությունը տարածում է Վրաստանի ՆԳ նախարարությունը։

Տարածաշրջանային զարգացման և ենթակառուցվածքների նախարարության ճանապարհների վարչության ներկայացուցիչների կատարած աշխատանքների արդյունքում նոր ռեժիմ է մտցվել, ըստ որի՝ առայժմ բեռնատարների տեղաշարժը թույլատրվում է։

«Թբիլիսի-Սենակի-Լեսելիձե կենտրոնական մայրուղու տարբեր հատվածներում մոբիլիզացված են պարեկային ոստիկանության ներկայացուցիչներ, որոնք ապահովում են սահուն երթևեկությունը և կարգավորում են երթևեկությունը՝ ուղևորների անվտանգ տեղաշարժի համար»,- նշվում է ՆԳՆ-ի տեղեկատվության մեջ։