Ոստիկանները մտել են որոշ կազմակերպությունների ու կուսակցությունների գրասենյակներ
Ոստիկանները մտել են որոշ կազմակերպությունների ու կուսակցությունների գրասենյակներ

Ոստիկանները մտել են որոշ կազմակերպությունների ու կուսակցությունների գրասենյակներ։

Նիկա Գվարամիան «Ֆեյսբուք»-ի էջում տեղեկություն է հրապարակել իրավապահների՝ «Կոալիցիա հանուն փոփոխությունների» գրասենյակ մուտք գործելու մասին։

Ըստ տեղեկությունների՝ իրավապահները մտել են «Միասնություն ազգային շարժման» երիտասարդական կազմակերպության գրասենյակ, ինչպես նաև «Դրոա»-ի գրասենյակ, որը, ինչպես հայտարարել է Էլենե Խոշտարիան, գտնվում է Շարաշիձեի փողոցում։

Բացի այդ, «Դաիտովե» կազմակերպության ներկայացուցիչ Իլիա Ղլոնտին սոցցանցում գրել է, որ իր մոտ ոստիկանություն է եկել։

Վրաստանի ՆԳ նախարարությունը այս թեմայով պաշտոնական մեկնաբանություն չի արել։