Ոստիկանները բերման են ենթարկել Ախմետայում տեղի ունեցած ճանապարհատրանսպորտային միջադեպի մեջ մեղադրվողին
ՆԳ նախարարության Կախեթիի ոստիկանության բաժնի Ախմետայկ շրջանի ծառայողները Կախեթիի շրջանային դատախազության հետ համատեղ ձեռնարկված օպերատիվ-որոնողական միջոցառումների և քննչական գործողությունների արդյունքում, ձերբակալել են 1991 թվականին ծնված Ջ.Լ.-ին։
Ըստ ՆԳՆ-ի՝ նա մեղադրվում է ճանապարհային երթևեկության անվտանգության կանոնները խախտելու և դեպքի վայրից փախուստի դիմելու մեջ, ինչը մարդկային կյանքի կորստի պատճառ է դարձել։
Հանցագործությունը պատժվում է չորսից յոթ տարի ազատազրկմամբ։
«Քննությամբ պարզվել է, որ մեղադրյալը, ով հարբած վիճակում է գտնվել, սույն թվականի հունիսի 27-ի գիշերը Ախմետայի մունիցիպալիտետի Սակոբիանո գյուղում բախվել է ոտքով քայլող համագյուղացու՝ Ա.Չ.-ին։ Ա.Չ.-ն ստացած վնասվածքներից մահացել է նույն գիշեր։
Հետաքննությունն անցկացվում է Վրաստանի Քրեական օրենսգրքի 128-րդ և 276-րդ հոդվածների վեցերորդ մասով, ինչը ենթադրում է փորձարկումից հրաժարվել և խախտել երթևեկության անվտանգության կամ շահագործման կանոնները, ինչը հանգեցրել է մարդկային զոհերի»,- նշվում է տեղեկատվության մեջ։