Ոստիկանն ու զինվորը հիմքն են, որի վրա կանգնած է Վրաստանի և մյուս բոլոր պետությունների կայուն և խաղաղ ապագան. Գիորգի Գախարիա
Ներքին գործերի նախարարությունն ու Վրաստանի ոստիկանությունը այն օրը ստացել էին հատուկ հանձնարարություն, և այդ հանձնարարությունն այն էր, որ Զուգդիդում հատուկ գործողության ժամանակ արյուն չթափվեր: Նրանք ազնվորեն կատարել են այդ առաջադրանքը,- այս մասին Վրաստանի վարչապետ Գիորգի Գախարիան հայտարարել է ի պատասխան լրագրողի հարցին, որը վերաբերում էր Զուգդիդում իրականացված հատուկ գործողությունը:
Վարչապետի խոսքով, Ոստիկանն ու զինվորը հիմքն են, որի վրա կանգնած է Վրաստանի և մյուս բոլոր պետությունների կայուն և խաղաղ ապագան:
«Մեր զինվորներն պաշտպանում են խաղաղությունը երկրում, Մեր ոստիկանները պաշտպանում են յուրաքանչյուրիս անվտանգությունը, առողջությունը, մեր երեխաների անվտանգությունը: Երբ ընտրական համատեքստից ելնելով որոշ հեռուստատեսություններ, քաղաքական գործիչներ փորձում են, կոնվերտացնել քաղաքական արդյունքներում այն հիմնախնդիրները, որոնք կարող են կապ ունենալ ընթացիկ գործընթացի հետ, անբարոյականություն է: Ձեր հարցի նպատակը ոչ թե պատասխանի բովանդակությունն է, այլ խուճապ սերմանելը»,- նշել է Գիորգի Գախարիան:
Գախարիայի հայտարարությամբ, Վրաստանում այսօրվա դրությամբ ասել այն, որ ամեն օր կողոպուտ է լինում, սուտ է:
«Ներքին գործերի նախարարությունն ու վրաց ոստիկանությունը ստացել են հատուկ հանձնարարություն, որ Զուգդիդում հատուկ գործողության ժամանակ արյուն չթափվեր, նրանք ազնվորեն կատարել են այդ առաջադրանքը: կրկնում եմ, սա այն հանձնարարությունն էր, որը պետք է կատարեին և նրանք կատարեցին դա»,- հայտարարել է Գիորգի Գախարիան:
Ինչ վերաբերում է երկրորդ մասին, ընթանում են օպերատիվ որոնողական միջոցառումներ և համոզված եմ, որ կավարտվի հաջողությամբ:
Երբ խոսում ենք և խուճապ սերմանում բնակչության շրջանում, վաղը, երբ ընտրություններն ավարտվեն, և երբ «Վրացական երազանքը» համոզիչ հաղթանակ կտանի, ձեր անվտանգությունը, ձեր ընտանիքի անդամների անվտանգությունը, պետք է պաշտպանի նույն ոստիկանությունը»,-հայտարարել է Գիորգի Գախարիան: