Ոստիկանի աշխատավարձը ոչադեկվատ է. Գիորգի Գախարիա
Ոստիկանի աշխատավարձը ոչադեկվատ է. Գիորգի Գախարիա

Ոստիկանի աշխատավարձը ոչադեկվատ է,-այս հայտարարությունը արել է ներքին գործերի նախարար Գիորգի Գախարիան, առաջին ալիքի «Նոր շաբաթ» հաղորդման ժամանակ:

«Չի կարելի 800 լարի աշխատավարձը համարել ադեկվատ այն անձանց համար, ով պատասխանատու է երկրորդ անձի՝ կյանքի, անվտանգության, առողջության վրա և իր պարտավորությունները կատարում է բարեխղճորեն»,-ասել է Գախարիան:

Այս հայտարարությամբ Գախարիան պատասխանել է հաղորդավար, Իմեդա Դարսալիայի հարցին, թե ինչքանով է ադեկվատ ոստիկանի վարձատրությունը այն ֆոնին, երբ բարձրպաշտոնյաների բարձր վարձատրության և պարգևների մասին լուրերը տարածվում են գրեթե ամեն օր:

«ՆԳՆ-ում բարեփոխումների հիմնական նպատակն էր քաղաքացիական կոմպոնենտում օպտիմալացում, որը համարյա մոտեցել է իր ավարտին: Մոտ 400 նման դիրք չեզոքացվել է: Սա միայն դրամական տնտեսում չի, մենք տնտեսում ենք նաև ավտոմեքենաների և վառելիքի ծախսերը»,-ասել է Գախարիան:

Նախարարի խոսքերով, այս տնտեսումը կատարվում է քաղաքացիական պաշտոնների հաշվին և բոլոր ռեսուրսները ծրագրվում է ուղել ոստիկանների վարձատրության բարձրացման վրա: