«Ոսկե գնդակի» դափնեկիր Ջորջ Վեան հաղթել է Լիբերիայի նախագահական ընտրություններում
«Ոսկե գնդակի» դափնեկիր Ջորջ Վեան հաղթել է Լիբերիայի նախագահական ընտրություններում

«Ոսկե գնդակ-1995»-ի դափնեկիր Ջորջ Վեան հաղթել է Լիբերիայի նախագահական ընտրությունների երկրորդ փուլում եւ կդառնա երկրի նախագահը:

 51-ամյա նախկին ֆուտբոլիստը հաղթել էր նաեւ հոկտեմբերին կայացած առաջին փուլում՝ հավաքելով 38,4 տոկոս ձայն, իսկ  նրա գլխավոր մրցակից, Լիբերիայի նախկին վարչապետն Ջոզեֆ Բակայը ստացել էր ձայների 28,8 տոկոսը: Երկրորդ փուլը պետք է կայանար նոյեմբերին, սակայն նախագահական ընտրությունների առաջին փուլում երրորդ տեղ գրաված թեկնածուն բողոքարկել էր Գերագույն դատարանում:

Հիշեցնենք, որ Ջորջ Վեան Լիբերիայի նախագահի թեկնածու եղել էր նաեւ 2005 թվականին, սակայն հավաքել էր 28 տոկոս ձայն եւ պարտվել Էլեն Ջոնսոն-Սերլիֆին, որը դարձավ Աֆրիկայի պատմության առաջին կին նախագահը։

Ֆուտբոլիստի կարիերայի ընթացքում Վեան հանդես է եկել «Մոնակոյում», ֆրանսիական ՊՍԺ-ում, իտալական «Միլանում», անգլիական «Մանչեսթեր Սիթիում» ու «Չելսիում», ֆրանսիական «Մարսելում» ու արաբական «Ալ Ջազիրայում»։ ՖԻՖԱ-ն նրան ճանաչել է 20-րդ դարի լավագույն ֆուտբոլիստ։ 1989, 1994 ու 1995 թվականներին նա ճանաչվել էր Աֆրիկայի լավագույն ֆուտբոլիստ: