Որտեղ է վաղվանից արգելվում ծխելը. Օբյեկտներ
Որտեղ է վաղվանից արգելվում ծխելը. Օբյեկտներ

Վաղվանից գործի են դրվելու ծխախոտի օգտագործման սահմանափակման և այդ կարգի խախտման համար նախատեսված տուգանքները:

Վրաստանի խորհրդարանը՝ «ծխախոտի վերահսկման մասին» օրենքը հաստատել է անցած տարվա մայիսին, նոր օրենսդրական կարգավորումների մի մասը գործի է դրվելու 2018 թվականի մայիսի 1-ին, իսկ երկրորդ մասը գործի է դրվելու 2020 թվականից:

Օրենսդրությամբ, ծխախտոտի օգտագործելը արգելվում է ցանկացած տիպի նշանակություն ունեցող շինություններում, հասարակական հավաքատեղիներում, հասարակական տրանսպորտում և մարզադաշտերում:

 

Կոնկրետ, ծխախոտի օգտագործելը արգելվում է.

Հասարակական տրանսպորտում, բացի տաքսիից և մոտորանավից.

Կրթական և դաստիարակչական հաստատությունների, գրադարանների, կրթվող երիտասարդների ճամբարների և մինչև 18 տարեկան անձանց համար հատկացված այլ հաստատությունների շենքերում և նրանց սեփականության մեջ գտնվող տարածքներում: Նույնպես, մինչև 18 տարեկան հասակ ունեցող անձանց համար հատկացված հասարակական հավաքատեղիներում.

Բժշկական և դեղագործական հաստատությունների շենքերում և նրանց սեփականության մեջ գտնվող տարածքներում:

Բենզալցակայանների, գազալցակայանների և գազաբաշխիչ կայանների, ինչպես նաև այն հաստատությունների շենքերում և նրանց պատկանող տարածքներում, որտեղ պահպանվում են վտանգավոր նյութեր:

Մարզադաշտում, որը ունի վարչություն, դրա հետ մեկտեղ նախատեսված է այն, որ մարզադաշտում ծխելը արգելվում է 2020 թվականից.

 

Ծխախոտի օգտագործումը թույլատրվում է հետևյալ շինություններում.

Ֆիզիկական անձի բնակելի տարածքում, եթե ֆիզիկական անձը/ֆիզիկական անձի ընտանիքը բնակվում է այս բնակելի հասցեում և նշված բնակելի վայրը նույն ժամանակ իրենից չի ներկայացնում արտադրական գործունեության իրականացման վայր.

Ծխախոտի ծուխը հետազոտող մասնագիտացված լաբորատորական սարքավորումներում.

Պատժակատարողության հիմնարկներում.

Նախնական ձերբակալության մեկուսարաններում.

Ստացիոնար հոգեբուժական և պալիատիկ բժշկության համար հատկացված հաստատություններում, ծխելը թույլատրվում է միայն համապատասխան հաստատության ղեկավարության հատուկ հրամանի սահմանված կարգով, որոշ օգնություն ստացող կամ ծանր հիվանդի համար, հատուկ սահմանված վայրում, որը պետք է ամբողջովին տարանջատված լինի (պատերով) հաստատության այլ մասից/տարածքից և պետք է ունենա օդափոխիչ կամ բաց տարածք դուրս բերող պատուհան: Նշված հաստատության ղեկավարության հատուկ հրամանով, նման հիվանդների համար ծխելը թույլատրվելու է նաև հիվանդասենյակում, եթե նա մեկուսացված է այլ հիվանդներից.

Օդանավակայանի տարանցիկ մասում: Կոնկրետ, օդանավակայանի տարանցիկ մասում ծխախոտի օգտագործելը թույլատրվում է միայն հատուկ սենյակներում, որոնք ունեն առանձին օդափոխիչ համակարգեր, որտեղից ծխախոտի ծուխը չի ընկնում այլ տարածք և որտեղ չեն մտցնում սնունդ և խմելու ջուր:

«Արտոնագրման և թույլտվության մասին» Վրաստանի օրենքի համապատասխան տրված թույլտվության հիմքով, ստեղծված սիգարբարերում և խաղատներում:

Վերոնշյալից բացի, մինչև 2020 թվականի հունվարի 1-ը ծխախոտի օգտագործումը թույլատրվում է հյուրանոցների համարների ոչ ավել 20 տոկոսում: Հյուրանոցի վարչության հատուկ հրամանով, հյուրանոցում պետք է տրամադրվի ծխելու համար հատկացված համարներ, որոնց մասին լրատվությունը պետք է տեղադրվի հյուրանոցում, աչքի ընկնող վայրում:

Ինչ վերաբերում է պատասխանատվությանը, օրենսդրական կարգավորումների կատարողականության վրա , հաստատությունը պարտավոր է ապահովել շինություններում կամ նրա տարածքում ծխախոտի օգտագործման արգելումը և սահմանափակումը:

Դրա հետ մեկտեղ, հասարակական տրանսպորտի վարորդը, սեփականատերը պարտավոր է, համապատասխան հասարակական տրանսպորտում կատարել ծխախոտի օգտագործման արգելքի/սահմանափակման կարգը և կանխել դրանց իրականացման փաստերը:

 

 

 

Թողնել մեկնաբանություն