Որսորդական հրացանների, այդ թվում՝ համակցված հրազենի բալիստիկ փորձարկումները երկարաձգվել են մինչև օգոստոսի 1-ը
Որսորդական հրացանների, այդ թվում՝ համակցված հրազենի պարտադիր բալիստիկ փորձարկման ժամկետը երկարաձգվել է մինչև 2024 թվականի օգոստոսի 1-ը։ Այս մասին տեղեկություն է տարածում ՆԳՆ-ն։
Գործակալության պարզաբանմամբ՝ զենքի սեփականատերը պարտավոր է սպասարկող գործակալություն ներկայացնել մինչև 2023 թվականի օգոստոսի 1-ը իր անվամբ գրանցված որսորդական հրացանը, այդ թվում՝ համակցված հրացանը՝ զննության նպատակով։
«Վրաստանի օրենսդրությամբ սահմանված ժամկետում նշված պարտավորությունը չկատարելու դեպքում զենք գնելու, պահելու և կրելու իրավունքի թույլտվության վկայականը կորցնում է իր իրավաբանակն ու ուժը և սեփականատերը պատասխանատվության ենթարկվի Վրաստանի վարչական իրավախախտումների օրենսգրքով սահմանված կարգով։
Զենքի սեփականատերն ազատվում է բալիստիկ փորձարկման համար գանձվող վճարից»,- ասված է ՆԳՆ տեղեկատվության մեջ։